Ամենօրյա գործողությունները մենք անում ենք ավտոմատ, ըստ սովորության, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարելի է հեշտացնել և օպտիմալացնել՝ տնտեսելով ժամանակը:
Արագ լիցքավորում

Որպեսզի հեռախոսն արագ լիցքավորվի, միացրեք «ավիառեժիմը»:
Տոնային կրեմի գույնի ընտրություն

Այն փորձարկեք վզի վրա, և ոչ թե ձեռքի:
Բանալիների կարգավորում

Բանալիները չշփոթելու համար կարելի է դրանք ներկել մանիկյուրով:
Ցնցուղ

Ցնցուղի համար գելի մեծ քանակությունը վնաս է հասցնում մաշկին՝ չորացնելով այն, մաքուր ջուրը բավական կլինի՝ երբեմն հրաժարվելով մաքրող միջոցից:
Ձվի մաքրում

Կճեպը հեշտ մաքրելու համար ջրի մեջ մեկ գդալ սոդա ավելացրեք եփելուց առաջ:
Արդուկում առանց արդուկի

Հագուստի վրա սառցե խորանարդներ դրեք և միացրեք «չորացում» ռեժիմը 15 րոպեով: Գոլորշին, որը կառաջանա չորացման ընթացքում, կհարթի հագուստի անհարթությունները:
Խոնավությունից հեռախոսի պաշտպանություն

Լողափին կամ ցնցուղ ընդունելուց հեռախոսը պաշտպանելու համար հեռախոսը դրեք սովորական վակուումային տոպրակի մեջ:
Ստեղնաշարի «ոտքերի» օգտագործում

Ստեղնաշարի փոքրիկ «ոտքերը» ստեղնաշարը լավ տեսնելու համար են:
«Նեվիդիմկայի» ճիշտ կողմը

Մազերը պինդ պահելու համար այն պետք է օգտագործել ներքևի զիգզագային մասից:
Շրթներկի հետքերի հեռացում

Այս դեպքում կօգնի մազերի սովորական լաքը: Լաքը քսեք հետքի վրա և թողեք 10 րոպե: Ապա մաքրեք թաց սպունգով և լվացեք:
Խմիչքների սառեցում

1:1 չափաբաժնով ջուր և սառույց լցրեք մեծ տարրայի մեջ, ապա 2 ճաշի գդալ աղ ավելացրեք:
Սննդի համաչափ ջեռուցում

Այն տեղադրեք օղակի տեսքով:
Պաշտպանություն միջատներից

Կեքսի պատրաստման համար նախատեսված թղթե ձևերը կօգնեն պաշտպանել խմիչքը միջատներից:
Պաղպաղակի ճիշտ պահպանում

Որպեսզի պաղպաղակը չպնդանա և պահպանի փափկությունը, պահեք այն վակուումային փաթեթի մեջ:
Ականջակալների պահպանում

Այս խնդիրը կարելի է լուծել տուփերի կողպեքների միջոցով:
























































































