ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիները, ովքեր բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում տուժել էր 9 անձ։