Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան ազատվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Հավելենք, որ Արմեն Հարությունյանը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է: Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանը ևս հայտարարելու է ՀՀԿ-ն լքելու մասին, և նրա բարեկամին ազատելու այս որոշումը կարող ենք դիտարկել այս համատեքստում:




Լրահոս