
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Նա ոչ միշտ է հայտնվում իսպանական ակումբի մեկնարկային կազմում, ինչն էլ նրան չի գոհացնում:
Մորատան մտադիր է ամռանը հեռանալ «Ռեալ»-ից, եթե Զինեդին Զիդանը մնա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 19 խաղի՝ մեկնարկային կազմում հանդես գալով 13 անգամ: Նա դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: