Բացահայատվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

2016 թվականի նոյեմբերի 21-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ գողություն է կատարվել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկում. առերևույթ հանցագործություն կատարած անձինք բացել են առևտրի կենտրոնի դուռը և դրամարկղերից հափշտակել գումար՝ այդ կերպ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեկաան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Արդյունքում՝ պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց թվում ՝ 1 կին և 1 անչափահաս:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին-առանձին կատարված հանցագործության մի շարք դրվագներ ևս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Սողոմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով,
Ն.Արշակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, Թ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ) հատկանիշներով,
Ժ.Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս