ԵՄ հատկացրած դրամաշնորհները յուրացնելու գործով երկու մեղադրյալներին չեն հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու ամիս է անցել ԵՄ հատկացրած դրամաշնորհները յուրացնելու գործով երկու մեղադրյալների նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումից, բայց նրանք դեռեւս չեն հայտնաբերվել: Հիշեցնենք՝ 2016թ. սկզբին ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել իրենց աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ արդյունքում յուրացվել է ավելի քան 65 միլիոն դրամ:

Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, եւ ինչպես տեղեկացրել էր ՔԿ-ն, 8 անձի առաջադրվել էր մեղադրանք, երկու անձի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հ/կ նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս