Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը ապաքինվել է վնասվածքից: Նա այդ վնասվածքը ստացել էր երեքշաբթի՝ մարզման ժամանակ:
«Marca»-ն հայտնում է, որ այսօր ֆրանսիացի ֆուտբոլիստը մարզվել է առանց սահմանափակումների: Ամենայն հավանականությամբ, Վարանը կմասնակցի Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին: