ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախապատվությունը կտայի Սերգեյ Դանիելյանի կուսակցությանը, սազում է այս իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մեկի ձեռքը սովոր է անընդհատ վատ բան անելու, շարունակվելու է դա: Պատահական չէ փակված էջեր բացվելու տրամաբանությունը: Դա նշանակում է, որ փող բաժանելու մեշոկ է բացվում: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց երգիչ Եղիշե Պետրոսյանը:

«Զարգացումներն այնքան արագ են կատարվում, այնպիսի մի իրավիճակ կարող է ստեղծվել, որ պետք է արագ արձագանքել: Հիմնական կուսակցական գործիչները, հիմնական խաղացողները մտահոգ չեն երկրի մասին, նրանք ուղղակի ուզում են ապահովագրվեն հետագա տարիներին», – նշեց նա:

Պետրոսյանը համակրություններ ունի մի քանի գործիչների նկատմամբ, սակայն վերջնական որոշում չունի, թե ընտրություններին ում կտա նախապատվությունը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս