Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, վերջերս բժիշկներն Օհանյանի մոտ ախտորոշել էին լեյկեմիա:
Քոննորսը չորս անգամ նոմինացվել է «Էմմի»-ի, իսկ 1970թ-ին արժանացել է Ոսկե գլոբուսի: