«Փաստ» թերթը գրում է. «Բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը, հայտնի «հեղինակություն» Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) եւ գեներալ Հայկազ Բաղմանյանը միասին ձեռք–ձեռքի տված օրինական ու անօրինական եղանակներով անհրաժեշտ ձայներ էին հավաքում իշխող կուսակցության համար:
Սակայն այսօր Քանաքեռցի Տույը եւ Միհրան Պողոսյանը իրար նկատմամբ թշնամաբար են տրամադրված: Քաղաքում խոսակցություններ են գնում, թե շաբաթներ առաջ նրանք թունդ վիճել են, բանը հասել է բռունցքների գործադրմանը: Ինչեւէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Տույը բոլոր քանաքեռցիներին հորդորում է ոչ մի ձայն չտալ գեներալ Միհրանին: Հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որ տապալի պատգամավորական ծրագրերը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: