Երևանյան բնակարանում հայտնաբերել են բնակչի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ղափանցյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. սեւ հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում՝ աթոռին, հայտնաբերել 70-ամյա Բ.Մ.-ի դին:




Լրահոս