Ֆրանսիայում ճարպակալության դեմ պայքարի համար արգելել են գազավորված ըմպելիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները արգելել են գազավորված և քաղցր ըմպելիքները ռեստորաններում, սրճարաններում և սննդի այլ կետերում՝ բնակչության շրջանում ճարպակալության զարգացման ռիսկը նվազեցնելու նպատակով, փոխանցում է BBC-ն:

Նոր օրենքի համաձայն՝ ռեստորաններն այլևս չեն կարող իրենց հաճախորդներին առաջարկել ֆիքսված գնով կամ անվճար գազավորված և քաղցր ըմպելիքներ: BBC-ի տեղեկություններով՝ արգելված ըմպելիքների թվում են ինչպես ոչ ալկոհոլային քացր ըմպելիքները կամ քաղցրացուցիչները, այնպես էլ սպորտային ըմպելիքները:

Եվրոպական Միության վիճակագրական ծառայության տվյալներով ՝ Ֆրանսիայում մեծահասակների մոտ ճարպակալության մակարդակը կազմում է 15,3%: 30 տարեկանում ավելորդ քաշ են հավաքում 57% ֆրանսիացիներն ու 41% ֆրանսուհիները:




Լրահոս