
Թուրինի «Յուվենտուսը» բանակցում է ֆրանսիական «Լիոնի» հետ կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի տրանսֆերի հարցով:
22-ամյա ֆուտբոլիստը կարող է Իտալիա տեղափոխվել ամռանը: Իտալիայի չեմպիոնը պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 40 մլն եվրո: Հենց այդքան էին պահանջում լիոնցիները,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Տոլիսոն մասնակցել է 19 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: