Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այնտեղ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և բարձրաստիճան այլ հյուրեր: