Բենզինի գինը բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015թ.-ից Համաշխարհային շուկայում նավթի գինը սկսեց էականորեն նվազել: Սակայն ՀՀ-ում չնկատվեց բենզինի գնի նվազում: Ապա նախորդ տարվա հունվարից սկսեց նկատվել բենզինի գնի իջեցում` հունվարին` 4.8 տոկոս, փետրվարին` 2.7, մարտին` 2.7, ապրիլին` 1.8 տոկոս: Իսկ մայիս, հունիս ամիսներին բենզինի գնի աճ նկատվեց, որը պահպանվեց հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը նվազեց 3.5% եւ 2.9%-ով:

Եվ ահա, 2017-ը մեկնարկեց բենզինի գնի աճով: ArmLur.am-ի թղթակիցը մայրաքաղաքի բենզալցակայաններում նկատել է բենզինի եւ դիզելային վառելիքի գների աճ տասը դրամով:

Մնում է հուսալ, որ այդ աճը պարբերական բնույթ չի կրի:




Լրահոս