«Ո՞նց կլինի տենց «շանորդություն» անել». Արարատի մարզի գյուղապետերը հրավիրվե՞լ են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Արարատի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն քաոսային իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանի մոտ:

Վերջինս Հովիկ Աբրահամյանի ազդեցության տիրույթում գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի  հրահանգել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու և «տակից» Հովիկ Աբրահամյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կունենան։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արարատի մարզի՝ Նորաշեն և Դիտակ համայնքների ղեկավարների հետ:

Նորաշենի համայնքապետ ղեկավար Գոգոլ Նիկոլյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում.«Ընդհանրապես չեմ խառնվում, ինձ ոստիկանությունից չեն կանչել: Արտասահմանից այս գիշեր եմ եկել»:

Իսկ, ահա, Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը  վրդովված ասաց, որ դեռևս երեկվանից  են իրեն ահազանգում.«Ոչ մի բանից տեղեկություն չունեմ: Ինձ ո՛չ կանչել են, ո՛չ էլ տեղյակ եմ: Եթե, որևէ մեկը  կանչի մարզպետարան կամ ոստիկանություն, պարտավոր ենք գնալ»:

Հարցին՝ հնարավո՞ր է Հանրապետական կուսակցությունից դուրս գաք` Հովիկ Աբրահամյանին աջակցելու համար, վերջինս պատասխանեց. «Ես հանրապետական կուսակցության անդամ եմ: Տենց բան ես ո՞նց կանեմ: Չգիտեմ է՛դ ինչ «բոշկա» եք գլորում, է՛դ ինչ լուրերի հետ եք ինձ խառնում:Եթե, ես այդ որոշումը չեմ կայացրել, եթե էդ բանն իմ մտքով չի անցել, էդ խոսակցությունը ոչ մեկի հետ չեմ էլ տարել…: Ես հանրապետական կուսակցությունով ընտրվել եմ գյուղապետ , ո՞նց կլինի տենց  «շանորդություն» անել: Ես չգիտեմ…:

Լիդա Եղիազարյան




Լրահոս