
Աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Նա 2 սեթում վստահ հաղթանակ է տարել իր ավագ քրոջ՝ Վինուս Ուիլյամսի նկատմամբ:
1 ժամ 21 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 6:4 հաշիվը: Սերենան 7-րդ անգամ հաղթեց Australian Open-ում՝ կրկնելով 2003, 2005, 2007, 2009, 2010, 2015 թվականների հաջողությունը: