ՖՈՏՈ. Սովորություններ, որոնք վնաս են հասցնում մեր առողջությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորությունները ոչ միշտ են պարզ, որքան թվում են: Դրանցից շատերը վնասակար են, հաճախ նաև վտանգավոր:

Այս սովորություններն աննկատ վնաս կարող են հասցնել մեր առողջությանը.

Խաչել ոտքերը

Առաջին անգամ ոտքերը խաչելու վտանգի մասին 1999թ. հայտնել է սննդի հավելումներ արտադրող ընկերությունը: ԱՄՆ-ում նույնիսկ թողարկվեց The Great Cross-Out՝ «մեծ խաչազատում» գովազդային քարոզարշավը: Եվ դա պարզապես գովազդ չէր: Բազմաթիվ հետազոտությունները հաստատում են, որ ոտքերը խաչած նստելը հանգեցնում է ճնշման մեծացմանը, երակների լայնացմանն ու նյարդերի խանգարմանը:

Կերակրել թռչուններին

Աղավնիներին կերակրելն այգում ծնողների և երեխաների սիրելի զբաղմունքն է: Սակայն, ցավոք, դա կարող է վտանգավոր լինել: Հավանականությունը, որ թռչունը կարող է վարակակիր լինել, գերազանցում է 50%-ը:

Անորակ արևապաշտպան ակնոց կրել

Այն չի պաշտպանում աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վառ արևի դեպքում այն կարող է  ցանցաթաղանթի այրոցի հանգեցնել:

Շատ ջուր խմել

Շատ ջուր խմելը ևս կարող է վնասակար լինել, քիչ խմելը՝ ևս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի քանակը տարբեր օրգանիզմներում անհատական է: Եթե շատ եք շարժվում կամ սպորով եք զբաղվում, շատ խմեք, սակայն եթե երիկամների հետ կապված կամ սրտանոթային խնդիրներ ունեք, ջրի մակարդակը նվազեցրեք: Ամեն դեպքում, ճիշտ նորման ծարավն է:

Բուժվել գրելկայով

Թվում է՝ ցավոտ տեղին տաք կամ սառը դնելով, անցնում է ցավը: Սակայն կան հիվանդությունները, որոնց դեպքում գրելկան կտրականապես արգելվում է: Ցավոտ տեղը տաքացնելը չի կարելի արնահոսության, որովային խոռոչի սուր բորբոքային պրոցեսների դեմքում, վնասվածքի առաջին ժամերին և 1-2 օրվա ընթացքում, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:

Պոպկորն պատրաստել միկրոալիքային վառարանի մեջ

Խնդիրը պատրաստման միջոցի մեջ չէ, այլ եգիպտացորենի կազմի, որը նախատեսված է տնային պատրաստման համար: Վտանգ է ներկայացնում դիացետիլ անվամբ քիմիական նյութը: Տաքացման ժամանակ գոլորշիանալով՝ այն հայտնվում է թոքերի մեջ և վնասում դրանք:

Ուտել աշխատասեղանի մոտ նստած  

Աշխատասեղանի վրա մեծ քանակությամբ բակտերիաներ են հավաքվում, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում մարսողությանը: Բացի այդ, այդպես դուք զրկում եք ուղեղը հանգստանալուց, սնունդը լավ չի մարսվում և մինչև վերջ չեք կենտրոնանում ուտելուն:

Բաց կոշիկ հագնել քաղաքում

Իհարկե, ամռանը հարմար է բաց կոշիկ հագնել: Սակայն քաղաքային պայմաններում կարելի է տարբեր վարակներ ստանալ: Եվ վարակել ոչ միայն ոտքերը, այլև ողջ օրգանիզմը:

Անյուղ կաթ խմել

Թվում է՝ նույն կաթն է, առանց յուղի: Սակայն իրականում դա այդպես չէ: Երբ յուղը հանվում է կաթից, դրա հետ նաև անհետանում են բոլոր վիտամինները:

Չհետևել կեցվածքին

Ճիշտ կեցվածքը բոլոր օրգանների սիմետրիկ դասավորվածությունն է: Դրա համար ճիշտ կարգավորեք գրասենյակային աթոռն ու համակարգչի մոնիտորը: Ազդրերը պետք  է զբաղեցնեն աթոռի 2/3 -ը: Աթոռի մեջքը պետք է համապատասխանի ողնաշարի կորությանը: Հետևեք, որ որովայնը թուլացած լինի, ոտքը ոտքին մի գցեք, քանի որ այն կարող է հանգեցնել արյան շրջանառության խախտմանը: Այնպիսի դիրք ընդունեք, որ գլուխն ուղղված լինի դեպի առաջ և վերև, և մի շտապեք փոխել դիրքը, թույլ տվեք մկաններին սովորել այդ ճիշտ դիրքին:




Լրահոս