
Լատվիայի Ելգավա քաղաքում տեղի է ունեցել Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Գոլերի հեղինակներ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սարո Մարդանյանը։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով և վաստակեց 6 միավոր։