Չավուշօղլուն կոչ է արել Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով:

Ըստ թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ Դանիայի խորհրդարանի կողմից 1915 թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը:

Հայաստանին ուղղված կոչում, Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասում է. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած ցանկացած արդյունք: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցում Թուրքիայի դեմ»:

Չավուշօղլուն, շարունակելով առաջ քաշել անհեթեթ պնդումներ, նույնիսկ հայտարարել է, որ հայկական սփյուռքը համագործակցում է գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:




Լրահոս