Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ՀՀ քաղաքական դաշտն ավելի գունեղ է դառնում, և օր օրի նոր ինտրիգներ են հանգուցալուծվում: Այս շաբաթվա թոփ 1 իրադարձությունը գլխավորապես կարող ենք համարել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի` հարազատ կուսակցությունը լքելու որոշումը:
Հովիկ Աբրահամյանը խոստովանեց. երկար է մտածել, իր կյանքի «կարեւոր ու դժվարին որոշումներից էր»: Հավաստել է, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, բայց այդպես էլ չի տվել գլխավոր հարցերի պատասխանը. ինչո՞ւ է հեռացել ՀՀԿ-ից, և ում հետ է շարունակելու քաղաքական գիծը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան