Հետազոտությունները ցույց են տվել՝ կարտոֆիլ ֆրին օգտակար է եփած կարտոֆիլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդունված է կարծել, որ եփած ուտելիքն ավելի օգտակար է, քան տապակածը, իսկ բոլորի կողմից սիրված կարտոֆիլ ֆրին`ամենավնասակար ուտելիքն աշխարհում: Սակայն դա իրականում այդպես չէ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տապակած կարտոֆիլը կարող է ավելի օգտակար լինել, քան եփածը, անհրաժեշտ է միայն հետևել դրա պատրաստման մի քանի կանոններին:

Իսպանական Գրանադայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի բացահայտեն, թե ինչպես են բանջարեղենի պատրաստման միջոցներն ազդում դրանց մեջ պարունակվող պոլիֆենոլների՝ հզոր հակաօքսիդանտների պարունակությանը, որը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը:

Փորձի ընթացքում եփել են կարտոֆիլը, սոխը, սմբուկը, պղեղպը, շոգեխաշել և տապակել ձիթապտղի յուղով, ապա համեմատել, թե որ դեպքում է բանջարեղենը պահպանել օգտակար նյութերը:

Հետազոտողներին անակնկալ էր սպասվում. պարզվել է, որ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակվում ձիթապտղի յուղով առանց ջրի հավելման տապակած բանջարեղենի մեջ:

Կարևորը՝ իմանալ ամեն ինչի չափը:




Լրահոս