Կրեմլում բացահայտել են Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի բովանդակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հեռախոսազրույց են անցկացրել, փոխանցում է BBC-ն: Սա երկու երկրների առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի նշանակումից հետո:

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակիցների բաժնի պետ Ռայնս Փրիբեսն ու նախագահի քաղաքական խորհրդական Սթիվեն Բեննոնը:

«Քննարկվել են միջազգային խնդիրներ, ներառյալ`ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, ռազմավարական կայունության ոլորտը, իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակն ու Կորեական թերակղզին: Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի իրավիճակին»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները կարևորություն են տվել ահաբեկչության դեմ համատեղ պայքարին:Կողմերը քննարկել են անձնական հանդիպման անցկացման վայրն ու ժամկետները:

Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Թրամփը շրջանցել են հակառուսական պատժամիջոցների թեման:




Լրահոս