ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Ճամբարակի, Մեղրու և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են:
Էջմիածնի, Աշտարակի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է:
Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: