
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնել էր, որ ակումբը կարող է հրաժարվել Պարեդեսի ծառայություններից ընթացիկ ամսվա ընթացքում:
«Յուվենտուսը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո: «Ռոման» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է 30 միլիոն ստանալ: