![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/12469387_186502548367051_5135568975272085298_o.jpg)
Հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ, փլուզվել է Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի հարավային հատվածի տանիքի հողակալը, թափվել է մոտ 50 քար և վնասել տանիքի ծածկը (մոտ 375 քմ):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը: