ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է նոր գործընկերներ գտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, դեմ պայքարի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան կայքին:
Հուշագրում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է 30 օրվա ընթացքում մշակի ահաբեկչության դեմ պայքարի պլանը:
Այն պետք է իր մեջ ներառի ահաբեկիչների դեմ հաղթանակի համալիր ռազմավարություն, դիվանագիտություն, ինֆորմացիոն օպերացիաներ և կիբերռազմավարություն:
Թրամփը հանձնարարել է նաև այդ նպատակին հասնելու համար նոր գործընկերներ գտնել, ինչպես նաև մեխանիզմներ մշակել՝ ահաբեկիչներին ֆինանսական աջակցությունից զրկելու համար: