21-րդ դարում ապրողների համար կարող է թվալ, թե աշխարհում այլևս ոչ մի գաղտնիք չի մնացել: Թվում է, թե մարդկությունը պատասխանել է բոլոր հարցերին:
Գիտնականները նույնիսկ չեն կարողանում բացատրել մարդու որոշ օրգանների նշանակությունը:Դրանցից մի քանիսը.
Ողնաշարի ներքևի հատվածը
Մարմնի այդ հատվածը մի շարք կարևոր ֆունկցիաներ է կատարում: Այն նախատեսված է բազմաթիվ մկանների ամրապնդման համար, որոնք անհրաժեշտ են աղիների և միզասեռական համակարգի գործունեության համար:
Ապենդիքս
Ապենդիքսը կամ որդանման ելունը բժիշկներն առաջարկում էին միանգամից հեռացնելու ծնվելու ժամանակ: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարևոր առաքելություն է կատարում: Ապենդիքըս օգտակար բակտերիաների ինկուբատոր է:
Նշագեղձեր
Եթե դրանք բորբոքվում են, բժիշկները պարզապես հեռացնում են դրանք: Սակայն դրանք մեծ դեր են կատարում: Նշագեղձերը իրենց վրա են վերցնում հիվանդաբեր միկրոօրգանիզմների հարվածը՝ թույլ չտալով, որպեսզի թոքերի մեջ վարակ անցնի:
Տղամարդու կուրծք
Տղամարդկանց և կանանց մոտ էմբրիոնները նույն կերպ են զարգանում: Դա կապված է այն բանի հետ, որ տղամարդկանց Y քրոմոսոմը սկզբում ակտիվ չի լինում, ապա միանում է միայն էմբրիոնային զարգացման 2-րդ ամսում: Թե ինչ դեր է այն խաղում, դեռևս հետազոտված չէ:
Քթի խոռոչ
Գիտնականները դեռևս չեն կարողացել բացատրել դրա նշանակությունը: Կան մի քանի տարբերակներ, որոնք իրական լինելու հնարավորություն ունեն: Այն կարող է տաքացնել և խոնավեցնել օդը, մասնակցել ձայնի ձևավորմանը, իրականացնել ռեզոնատորի ֆունկցիա, ինչպես նաև գլխի վնասվածքի ժամանակ հակահարվածային ֆունկցիա կատարել: