ՖՈՏՈ. Լուսանկարիչը 12 օր անցկացրել է վայրի ցեղի ներկայացուցիչների հետ. նրա կադրերը շոկային են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում դժվար է պատկերացնել, որ կան ցեղեր, որոնք ապրում են ինչպես քարե դարում:

Բրիտանացի լուսանկարիչ-ճանապարհորդ Փիթ Օքսֆորդը 12 օր անցկացրել է ամազոնյան ցեղերից մեկի ՝ գուարանիի ներկայացուցիչների հետ և իր լուսանկարներով ներկայացրել, թե ինչպես են նրանք բնակվում:

Թե որքան զարմանահրաշ աշխարհը…

Նրանք ստիպված են բարձրանալ ծառերը, և նրանց ոտքերը դրանից կոպտացել են, իսկ մատները՝ տարբեր կողմերի վրա սփռվել. այդպես ավելի հեշտ է դառնում կառչել ծառից և բարձրանալ: Բացի այդ, գուարանի ցեղի ներկայացուցիչներից շատերի մոտ ոտքերի և ձեռքերի վրա 6-ական մատ կա:

Այս ցեղն ապրում է Նապո գետի մոտակայքում, որը թափվում է Ամազոն գետը: Հատկանշական է, որ ցեղի լեզուն նման չէ ոչ մի այլ լեզվի:

Տղամարդիկ որսորդությամբ են զբաղվում, կանայք՝ երեխաներին խնամում:

Սննդակարգի հիմնական մասը՝ կապիկի միսն է:

Որսորդության համար գուարանի ցեղի ներկայացուցիչները երկար խողովակներ են օգտագործում:

Բացի կապիկներից, ուտում են տուկաններին, իսկ ահա թութակներին չեն դիպչում:

Որսում են նաև վայրի խոզերի:

Չնայած այն բանին, որ նրանք փակ ցեղ են, նրանք գիտեն մարդկանց քաղաքակրթության գոյության մասին:

Բրիտանացի լուսանկարիչը ցեղի կանանց հետ

Նրա լուսանկարները անգին նյութ են, քանի որ լուսանկարիչը պատկերել է գուարանիի կենսակերպը իր ողջ հմայքով, և ո՞վ գիտի՝ որքան այս ցեղը կկարողանա դիմակայել քաղաքակրթության ճնշմանը:




Լրահոս