«Ռոսգոսստրախ»-ը հերքել է. Դանիլ Խաչատուրովը չի լքի ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը չի լքի ընկերությունը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ապահովագրական ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

«Տեղեկություններն այն մասին, որ Դանիլ Խաչատուրովը լքում է ընկերությունը, չեն համապատասխանում իրականությանը: «Ռոսգոսստրախ»-ի օպերատիվ վարչությունում ևս ոչինչ չի փոխվել. ինչպես և վերջին տարիներին, այն ապահովում է գործադիր տնօրեն Դմիտրի Մարկարովը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել էին, որ Դանիլ Խաչատուրովը հայտնել է ընկերությունը լքելու իր որոշման մասին, իսկ իր պարտականությունները կկատարի «Օտկրիտիե» հոլդինգի ներկայացուցիչը:




Լրահոս