Հատուկ ծածկագրեր, որոնցով հնարավոր է պարզել՝ հսկվո՞ւմ են Ձեր զանգերը սմարթֆոնների միջոցով, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգությունն ամեն ինչից վեր է: Համակարգչային կարճ ծածկագրերի միջոցով կարելի է տեղեկանալ բջջային հեռախոսի կարգավորումների մասին եւ հասկանալ՝ ապահո՞վ են արդյոք Ձեր հաղորդագրություններն ու տվյալները, արդյոք Ձեզ չեն հետեւում:

Ներկայացնում ենք մերօրյա մի քանի օգտակար ծածկագրեր ժամանակակից սմարթֆոնների համար, ինչպես նաեւ որոշ կարգավորումներ հատուկ նրանց համար, ովքեր վախենում են հսկողությունից:

Շնորհիվ այս ծածկագրի կարելի է իմանալ՝ միացվա՞ծ է արդյոք Ձեզ մոտ զանգի, հաղորդագրությունների կամ այլ գործողությունների վերահասցեավորում (переадресация): Հեռախոսի էկրանին գրառում կհայտնվի տարբեր վերահասցեավորումներով եւ հեռախոսահամարներով, որի վրա իրականացվում է տվյալների փոխանցում: Սովորաբար նման գործողություն անում են խանդոտ ամուսինները եւ ծնողները, որպեսզի ապահովեն անվտանգությունը սպամներից կամ այլ հանցագործություններից:

Հաճախ սրան զոհ են դառնում տարեցները, որոնք իրենց հեռախոսը տրամադրում են ինչ-որ անհայտ երիտասարդների զանգ կատարելու համար: Դրանից հետո խորամանկ մարդիկ կարողանում են հսկել «զոհին», անգամ կառավարել նրա ֆինանսական միջոցները:

Այս կոդը հավաքելով կկարողանաք հասկանալ՝ ում են փոխանցվում Ձեր զանգերը, հաղորդագրություններն ու տվյալները: Նման խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ նկատում եք, որ Ձեզ զանգեր չեն գալիս, հաղորդագրություններ չեն փոխանցվում: Առավել հավանական է, որ Ձեզ մոտ միացված լինի ձայնային հաղորդագրությունների վերահասցեավորում Ձեր բջջային հեռախոսում առկա հեռախոսահամարներից մեկով (голосовая почта):

Սա ունիվերսալ ծածկագիր է, որը վերացնում է Ձեր հեռախոսում առկա ցանկացած վերահասցեավորում: Դրանով հարմար է աշխատել ռոումինգ ցանցին միանալուց առաջ: Այդ դեպքում Ձեզնից չեն կարողանա զանգերի համար գումար քաշել:

Այս ծածկագրի միջոցով կարելի է իմանալ (International Mobile Equipment Identifier) — միջազգային բջջային սարքավորումները: Իմանալով սարքավորման կոդը՝ Դուք հնարավորություն կունենաք գտնել այն, եթե Ձեր սմարթֆոնը գողացել են:

Այն մեխանիկորեն փոխանցվում է օպերատորի կապին, անգամ եթե հեռախոսի մեջ այլ սիմ քարտ տեղադրված լինի: Եթե ինչ-որ մեկին հայտնի է Ձեր IMEI կոդը, ապա կարող է տեղեկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Ձեր հեռախոսը, ինչ մոդել է, տեխնիկական բնութագիրըեւ այդպես շարունակ:

Ջեյմս Բոնդի կոդը

Քայլ առաջին՝ մուտք ենք անում UMTS Cell Environment հավելված, ապա անցնում ենք UMTS RR info եւ հանում ենք Cell ID նշանակության բոլոր արժեքները: Սրանք բազային կայանների համարներ են՝ կողք կողքի տեղադրված: Հեռախոսն ինքնաբերաբար կմիանա այն մեկին, որն ավելի լավ ազդանշան կտա:

Քայլ երկրորդ՝ Վերադառնում ենք հիմնական մենյու, անցում ենք կատարում MM info հավելված, ապա Serving PLMN: Առանձնացնում ենք Local Area Code (LAC) նշանակության բոլոր արժեքները:

Քայլ երրորդ՝ Այս երկու դրույթների եւ սովորական սայթի միջոցով կարելի է հայտնաբերել այն բազային կայանը, որը միացել է Ձեր հեռախոսին:

Կասկածներ կարող են հարուցել բջջային բազային կայանները՝ Կամազները կամ միկրոավտոբուսները հսկայական ալեհավաքներով: Սովորաբար դրանք աշխատում են միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ այնպիսի վայրերում, որտեղ բջջային կապերի ցանց չի գործում: Եթե առանց պատճառի նման մեքենա է մոտակայքում հայտնվել, ապա հնարավոր է օպերատորը ցանկանում է կապի որակը բարելավվել կամ էլ մոտակայքում արտասահմանցի գործակալներ են շրջում:

Օգտագործե′ք հակավիրուս

Եթե Դուք  Android եք օգտագործում, պարբերաբար ստուգեք հեռախոսի վիրուսային վիճակը: PlaceRaider -ը ամենավտանգավորներից մեկն է: Այն ստեղծվել է ամերիկացի գիտնականների կողմից: Ընկնելով հեռախոսի մեջ՝ սա տեսախցիկի միջոցով լուսանկարներ է անում, որոնցում մեծ տարածք է ընդգրկվում, միջավայրի 3D-մոդել է ստեղծում, ապա տարածում է հավաքած տվյալները՝ միաժամանակ դրանց միացնելով բոլոր գաղտնաբառերը եւ սմարթֆոնում եղած տվյալները:

Ինչպես են գաղտնալսում հատուկ գործակալությունները

  • Բոլոր ազգային գաղտնի գործակալությունները համագործակցում են բջջային օպերատորների հետ, որոնք նրանց մուտքի թույլտվություն են տալիս յուրաքանչյուր բաժանորդի: Նրանք փոխանցում են նվազագույնը վերջին երեք ամսվա տվյալներ:
  • Եթե հեռախոսը գաղտնալսվում է գաղտնի գործակալության կողմից, դուք, ամենայն հավանականության, դա անգամ չեք նկատի: Հեքիաթները, թե հեռախոսի մարտկոցի արագ վերջանալը, մարտկոցի տաքանալը, անսպասելի վերագործարկումը միայն պատճառներ են, որպեսզի հեռախոսը վերանորոգման տաք:

Ինչպես պաշտպանվել գործակալներից

  • Օգտագործեք մեսսենջերներ, որի վրա բոլորի մուտքը սահմանափակված է, օրինակ Telegram, Chare, Wickr կամ Signal.
  • Հստակեցրեք՝ որ տեղեկությունն է բաց եւ հասանելի: Պետք է չէ՞ բոլորն իմանան Ձեր հեռախոսահամարը, Ձեր ընտանիքի անդամների մասին տեղեկությունները… Զգույշ եղեք հրապարակելով երեխաների նկարները:




Լրահոս