Սուքիաս Ավետիսյանը կարող է հայտնվել գործադիրում. ՀՀԿ-ական պատգամավորի ապագան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը։ Այսօր կանդրադառնանք  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խորհրդարանական աշխատանքին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանք արդարացրել են իրենց կուսակցության եւ ընտրողների հույսերը։

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, որի ձեռքի տակով են անցել խորհրդարանի սկանդալային բոլոր քվեարկությունները։ Հիշատակելի է հատկապես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակման հարցով ԱԺ քվեարկության պատկերը՝ ընդամենը 3 դեմ, որը ընդդիմադիր պատգամավորների կողմից որակվեց որպես կեղծված եւ իրականությանը չհամապատասխանող։ Նկատենք, որ Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում բանավիճելու ընդունակ հանրապետական քիչ պատգամավորներից է, որը կրծքով էր պաշտպանում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները։

Խորհրդարանում Ավետիսյանը կողմ է քվեարկել 912 անգամ, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 1։ Նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 17 անգամ, հարցապնդմամբ հանդես եկել 44 անգամ։ Սուքիաս Ավետիսյանը բացակայել է ԱԺ նիստերի մոտ 3 տոկոսից։ Նա պարտաճանաչորեն կողմ է քվեարկել այնպիսի աղմկահարույց օրինագծերին, ինչպես «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների նախագիծ» եւ այլն։

Ն. Հովսեփյան




Լրահոս