
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե նպատակ չունի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլ կզբաղվի իր Երդվյալ ազատամարտիկների միության գործերով:
«ԲՀԿ-ի պատերն իմը չեն: Գագիկ Ծառուկյանի վերադարձը բացարձակ կապ չունի, ես ինքս ողջունել եմ նրա վերադարաձը»,- նշեց նա:
Ռուբեն Գևորգյանը չի բացառում, որ քաղաքական գործունեությունը շարունակելու դեպքում կարող է լինել ՀՀԿ-ի հետ: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը », – հավելեց նա: