Google-ի թաքնված հնարավորություններ, որոնք այնքան էլ հեշտ չէ գտնել:
Այս գաղտնիքները հետաքրքիր են և չեն թողնի ձանձրանալ:
Pac-Man խաղ
Google-ը հնարավորություն է տալիս խաղալ մանկության ժամանակ սիրելի Pac-Man խաղը: Պարզապես որոնման դաշտում գրեք Pac-Man:
Արևածագ և մայրամուտ
Որոնման դաշտում գրեք այդ երկու բառերը, և Google-ը ցույց կտա ձեր քաղաքի ճիշտ ժամանակը:
Խաղալ Breakout
Լուսանկարներ բաժնում որոնեք Atatri Breakout, և գույնզգույն պատկերներ կհայտնվեն, որոնք պետք է ոչնչացնել գնդակի օգնությամբ:
Նորությունների հավաստիություն ստուգում
Վերջերս Google նորությունների ստուգման նոր ֆունկցիա ներկայացրեց: Նորությունների մեծամասնությունն այժմ ունի հատուկ բաժին՝ Fact Check անվամբ: Այն դեռևս նախատեսված է անգլիալեզու նորությունների համար:
Թռիչք վիշապի վրա
Մտեք «Google քարտեզ», ապա ընտրեք երթուղին: Մուտքագրեք Snowdon, ներքևի տողում ՝ Brecon Beacons: Բոլոր տրանսպորտային միջոցների շրջանում ընտրեք թռիչք վիշապի վրա, որը կզբաղեցնի 37 րոպե:
Արվեստ
Մշակութային մակարդակը բարձրացնելու համար այցելեք Google Art Project: Այստեղ հավաքված են աշխարհի խոշոր թանգարաններից հայտնի նկարիչների աշխատանքներ:
Իմանալ հիերոգլիֆի նշանակությունը
Քչերը գիտեն, որ «Google թարգմանիչ»-ում կան ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս նկարել սիմվոլներ և հիերոգլիֆներ: Եթե ուզում եք իմանալ հիերոգլիֆի նշանակությունը, նկարեք այն:
Կիթառ
Եթե միշտ երազել եք կիթառահար դառնալ, սակայն չի ստացվել, մի հուսահատվեք: Google-ը հնարավորություն է տալիս նվագել վիրտուալ կիթառի վրա:
Պղպջակային մակարդակ
Մուտքագրեք «Bubble level», որպեսզի բջջային դիտարկիչը վերածեք պղպջակային մակարդակի:
Քայլել 1926թ.-ի Նյու Յորքի փողոցներով
Google-ի քարտեզում New York, Fantastic Beasts մուտքագրեք:
Դինոզավրի հետ խաղ
Եթե ինտերնետը անջատվել է, Google Chrome-ում հայտնվում է դինոզավր, որը հայտնում է սխալի մասին: Իրականում դա խաղ է: Երբ հայտնվի դինոզավրը, սեղմեք «պրոբել», և խաղը կսկսվի:
«Կործանել» Google-ը
Այն կարող եք կործանել՝ այսպես: