Հայաստանի բնակչության 72%-ը պատրաստ է կռվել երկրի համար. Gallup-ի հարցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ցույց են տվել Gallup International-ի հարցման արդյունքները՝  Հայաստանի բնակչության 72%-ը պատրաստ է կռվել երկրի համար: Առավել մեծ պատրաստակամություն են հայտնել 18-34 տարեկան քաղաքացիները (66%):

Հայաստանի հարևան երկրներում բնակչությունն ավելի մարտական է տրամադրված: Վրաստանում երկրի համար կռվելու ցանկություն է հայտնել քաղաքացիների  76%-ը, իսկ Ադրբեջանում ՝ 85%-ը:

Ռուսաստանում այդ թիվն ավելի քիչ է՝  59%:

Gallup International գլոբալ հարցում է անցկացրել աշխարհի 64 երկրներում: Հարցմանը մասնակցել է 62,398 մարդ:




Լրահոս