Starbucks ընկերությունը խոստացել է աշխատանքի ընդունել 10 հազար ներգաղթյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Starbucks-ը սրճարանների խոշորագույն ցանցը խոստացել է 5 տարվա ընթացքում աշխատանքի ընդունել 10 հազար ներգաղթյալի: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Հովարդ Շուլցը:

Այդպիսով, ընկերությունը բողոքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրի դեմ:

Դեռևս նոյեմբերին ընկերության ղեկավարը իր հիասթափությունն էր հայտնել՝ կապված նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի հետ:

Ավելի վաղ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքով հանդես էին եկել Apple, Facebook, Google, Microsoft ընկերությունները:




Լրահոս