
Այսօր պետք է տեղի ունենար «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որը սակայն հետաձգվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Սպասվում էր, որ հենց այսօր կուսակցությունը վերջնական որոշում պետք է կայացներ` ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ: Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հաջորդ նիստի օրը դեռ չի որոշվել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը ընդհատվել էր, քանի որ ներկաները չէին կարողացել մեկ ընդհանուր որոշում կայացնել: