
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: Վերջինս որպես պատճառ ներկայացրել է այլ աշխատանքի առաջարկություն ստանալը:
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` այլ աշխատանքի առաջարկություն ստանալու կապակցությամբ։
Կցանկանայի իմ խորին շնորհակալություն հայտնել առողջապահության ԾԻԳ-ի իմ բոլոր գործընկերներին` պատասխանատու և հետևողական աշխատքի, նորովի մոտեցումների և մարդկային ջերմ հարաբերությունների համար։
Հատուկ շնորհակալություն միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի առողջապահական թիմին համատեղ արդյունավետ և կառուցողական համագործակցության համար:
Հաջողություն եմ մաղթում Առողջապահական ԾԻԳ-ի ապագա տնօրենին ու ինձ համար ավելի քան հարազատ դարձած Հիմնարկի ողջ աշխատակազմին», հայտնել է նա։
ArmLur.am-ի տեղեկություններով` Նելսոն Զուլոյանը մնալու է առողջապահության ոլորտում` թերևս նշանակվելով ավելի բարձր պաշտոնում: