Ինչու է Ռուբեն Գևորգյանը հեռացել ԲՀԿ-ից. նրան է միացել նաև Շերիֆը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) և նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ) լքել են ԲՀԿ-ն։ Որոշ տեղեկություններով՝ Շերիֆը, որը նաև Վեդիի ԲՀԿ կառույցի ղեկավարն էր, գտել է իր գլխի ճարը և հանգրվանելու է ՀՀԿ-ամերձ շրջանակներում։ Մեր տեղեկություններով՝ վերջինս խիստ փակ, բայց մտերիմ հարաբերությունների մեջ է Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ պատճառ է դարձել այսպիսի զարգացումների համար։

Ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյին, ապա նա, ըստ տեղեկությունների, ամենաքիչն է ուրախացել Ծառուկյանի վերադարձից։ Ասում են՝ նախկինում նա հսկայական գումարներ է վերցրել Ծառուկյանից ու հիմա դրանք վերադարձնելու հարցեր են քննարկվել։ Գևորգյանը նախընտրել է սուսուփուս հեռանալ ասպարեզից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս