Բաշար Ասադը սրտի կաթվածով հոսպիտալացվել է. արաբական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական Daily Sabah պարբերականը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոսպիտալացվել է իշեմիկ ինսուլտով: Բացի այդ, լուրեր են տարածվել այն մասին, որ Սիրիայի նախագահի վրա մահափորձ է իրականացվել:

«Al Jazeera հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Ֆեյսալ ալ-Քասեմը թվիթերի իր էջում գրել էր, որ Ասադը գամված է մահճակալին, սակայն կոմայի մեջ չէ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ հաղորդագրությունը հաստատել է լիբանանյան al-Mustaqbal թերթը: Եվս մեկ թերթ՝ Saudi Asharq al-Awsat-ը, հայտնել է Ասադի հոսպիտալացման մասին:

Իր հերթին, Ասադի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ նախագահն առողջական խնդիրներ չունի:




Լրահոս