
Հունվարի 31-ի գիշերը ռուս իրավապահները ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, առավել հայտնի որպես Արսեն Երևանսկի, փոխանցում է Prime Crime-ը:
Նրան ձերբակալել են Կալուգայի մարզի Բալաբանովա քաղաքի սրճարաններից մեկում 9 հանցակիցների հետ:
«Օրենքով գողը» մեղադրվում է դրամական միջոցների կանխիկացման անօրինական օպերացիաներ անցկացնելու մեջ: