Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը ներկայացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականից դուրս գալու մասին օրեր առաջ հայտարարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վերջապես դիմումը ներկայացրել է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Հարցին՝ թե այլ դիմումներ չեն եղե՞լ: Նա ասաց, որ դեռևս նոր դիմումներ չկան:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար: Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին եւ որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաեւ Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Բայց գործընթացը դանդաղում է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս