ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ով լքեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը 10 օր առաջ, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ նա աջակցում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վտանգված են ամերիկյան արժեքները»,-նշել է Օբաման: ԱՄՆ նախկին նախագահ խոսքը տարածել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Քեվին Լյուիսը:
Մեկնաբանելով Թրամփի միգրացիոն քաղաքականությունը՝ Լյուիսն ընդգծել է, որ Օբաման «արմատապես համաձայն չէ կրոնական սկզբունքներով մարդկանց հանդեպ խտրական մոտեցումների հետ»: