ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 7-ը վնասվածք է ստացել, փոխանցում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վարորդը հարբած է եղել: Փորձաքննությամբ պարզվել է, որ 37-ամյա տղամարդու արյան մեջ ալկոհոլի մակարդակը գերազանցել է նորման 5 անգամ:
Ոստիկանների խոսքով՝ նա ոչ սթափ վիճակում է եղել և ձերբակալությունից հետո նույնիսկ մի քանի անգամ քնել է ոստիկանական մեքենայի մեջ:
Հաղորդվում է, որ նա մխրճվել է La Movida և O’Dolly գիշերային ակումբից դուրս եկած այցելուների աբոխի մեջ: