
Իրաքում սպանել են «Իսլամական պետության» գլխավոր դահիճ Աբու Սայաֆին, ով հարյուրավոր մարդկանց է գլխատել, փոխանցում է Daily Mail-ը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ նա գլխավորում էր իրաքյան Նայնավա նահանգի խմբավորումը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչին սպանել են Իրաքում անհայտ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները:
Նա համարվում էր ամենադաժան ահաբեկիչներից մեկը: