
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև հայտնել է, որ Բաքուն իր համաձայնությունն է տվել այդ հանդիպմանը:
Մեկնաբանելով հունվարի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացրած հանդիպումը, Մամեդյարովն ասել է. «Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում կայացած բանացության արդյունքները»: