
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են նաև անձնագիր և երկտող, որտեղ գրված է. «Այս ինքնասպանության մեջ, խնդրում եմ, ոչ մեկի ու ոչ ոքու չմեղադրեք»։
Լուսանկարը` shamshyan.com-ի: