Մոսկվայում այս տարի կհայտնվեն փողոցներ, որոնք կանվանակոչվեն՝ ի պատիվ Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի, հայտնի ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի և Հայրենական մեծ պատերազմի գեներալներ մարշալ Բորիս Շապոշնիկովի և Լեոնիդ Սանդալովի, փոխանցում է NTV-ն՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանին:
Անդրեյ Կառլովի անվան փողոցը կդառնա №1968-ը , որը գտնվում է Կուտուզովի պողոտայի և Մեծ Դորոգոմիլովի փողոցի միջև: Հատկանշական է, որ ոչ հեռու գտնվող թաղամասում են ապրում ՌԴ ԱԳՆ և արտասահմանյան դեսպանությունների աշխատակիցներ:
Ինչպես նաև սպանված դեսպանի անունով կկոչվի Մոսկվայի №648 դպրոցը, որտեղ նա սովորել է:
Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Նա հետմահու արժանացել էր ՌԴ Հերոսի կոչման: