Երեկ հացադուլից դուրս եկած «զոն նայողն» այսօր կրկին նույն քայլին է դիմել. ինչն է կատարվածի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին ArmLur.am-ը հայտնել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սամվել Անտոնյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով պայմանական վաղաժամկետ ազատման համար:

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն դիմեցին դատապարտյալի հարազատները՝ ասելով, որ երեկ ելնելով առողջական խնդիրներից՝ Ս. Անտոնյանը ստիպված է եղել դադարեցնել հացադուլը, իսկ այսօր կրկին նույն քայլին է դիմել:

Դատապարտյալի հարազատների ներկայացրածի համաձայն՝ կրկին հացադուլի դիմելու պատճառը ՔԿ հիմնարկի աշխատակիցների՝ իր նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելն ու արհեստական տույժեր ստեղծելն է. «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Սամվելի, ինչպես մյուս բոլոր դատապարտյալների եւ կալանավորների մոտ հեռախոս կա: Սակայն այսօր որոշել են ինչ-որ ձեւական խստություն դրսեւորել՝ հատուկ նպատակ հետապնդելով:

Աշխատակիցները մտել են Սամվելի խուց եւ պահանջել հեռախոսը: Սամվելն ասել է, որ իր մահճակալին է դրված: Ապա վերցրել են այն ու ասել, որ տույժ են սահմանելու: Բայց դեռեւս ո′չ տույժի ծանուցումը կա, ո′չ էլ ինչ-որ պաշտոնական տեղեկանք: Մենք վստահ ենք, որ սա դիտավորյալ է արվել: Սամվելը ավելի քան մեկ տարի պատիժ կրելու ընթացքում ոչ մի տույժի չի ենթարկվել: Ու պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրով դիմել էր այդ հույսով: Բայց հիմա, փաստորեն, նոր խոչընդոտներ են ստեղծվել»,- վրդովված պատմեցին մեր զրուցակիցները:

Վերջիններիս կարծիքով պատճառը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված բաց նամակն է, որում Սամվել Անտոնյանը մանրամասն ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, մասնավորապես, նաեւ այն, որ իր պատժի կրման ընթացքում մահացել են որդին ու մայրը, իսկ հնարավորություն չի ունեցել մասնակցելու հուղարկավորության արարողություններին:

ՔԿ վարչությունը դեռեւս դիմում չի ստացել դատապարտյալից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 50-ամյա Սամվել Անտոնյանը դատապարտվել է 2015թ. փետրվարին՝ խուլիգանության համար՝ 3 տարի 9 ամիս ժամկետով ազնշեց՝ 20-րդ դարում, մի քանի ՔԿ հիմնարկներում զոն նայող է եղել՝ «Կոշ», «Արթիկ»…: Սակայն վստահեցնում է, որ դա չի նշանակում, թե ինքը ռիսկային դատապարտյալ է. «Ամեն մարդու չի, որ զոն նայող են վստահում: Հետո դուրս կգամ, էդ ժամանակ կիմանան՝ գողական օրենքներով շարժվելը որն ա: Առանց տույժի, առանց պատճառի մերժելը որն ա»:




Լրահոս