Իմ ժամանակ Բարսելոնայի ամենաբարդ մրցակիցը Չելսին էր. Ռոնալդինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն պատմել է, որ հետևում է Պրեմիեր լիգային, ինչպես նաև հայտնել` իր ժամանակ «կապտանռնագույնների» ամենաբարդ մրցակիցը Լոնդոնի «Չելսին» էր:

«Չեմ ափսոսում, որ չեմ խաղացել ԱՊԼ-ում, սակայն հիանալի կլիներ այնտեղ հանդես գալ, քանի որ Պրեմիեր լիգան անհավանական առաջնություն է: Առաջարկներ եմ ստացել «Չելսիից» և այլ ակումբներից:

Պրեմիեր լիգայի հանդիպումներն անցնում են բարձր արագությամբ, նրանց միշտ էլ հետաքրքրիր է դիտել: Անգլիայի առաջնության հանդիպումները չեմ դիտի 90 րոպե, սակայն դրանց տեսությունն ավելի շատ եմ նայում, քան այլ առաջնությունների տեսությունը:

Իմ ժամանակ «Բարսելոնայի» ամենաբարդ մրցակիցն էր «Չելսին»: Յուրաքանչյուր հանդիպում անցնում էր ծանր պայքարում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն:




Լրահոս